Cyberious | ԿիբեռAcademy

2022 թվականին համաշխարհային տնտեսության համար կիբեռհարձակումների վնասը կարող է հասնել 8-10 տրիլիոն դոլարի

Հաքերների գործունեության հետևանքով համաշխարհային տնտեսության կորուստները 2022 թ. Կարող են հասնել 8-10 տրիլիոն դոլարի, եթե իրավիճակը չփոխվի, ասել է «Սբերբանկի» փոխնախագահ Ստանիսլավ Կուզնեցովը:

Նոյեմբերին ՌԴ Կենտրոնական բանկը հայտարարել էր, որ հաքերային հարձակումների թվի աճ է նկատվում, սակայն տնտեսության և ֆինանսական համակարգի կորուստները աստիճանաբար նվազում են:

«Ինչպիսի՞ն է կիբեռհարձակումների հասցրած վնասի միտումը ռուսական և համաշխարհային տնտեսության վրա: Ցավոք, աճի միտում ենք կանխատեսում: 2022-ին, եթե իրավիճակը չփոխվի, այդ ցուցանիշը կարող է հասնել 8-10 տրիլիոն դոլարի: Մենք 1,3 տրիլիոն ռուբլու կորուստ էինք կանխատեսում (2018 թ. արդյունքներով)», – ասել է Կուզնեցովը` Դավոսում կայացած “Русскоий дом” համաժողովի շրջանակներում։

Կենտրոնական բանկի տվյալներով՝ 2018 թ. առաջին կիսամյակում ռուսական բանկերում թիրախային հաքերային հարձակումների թիվը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելացել է 1,8 անգամ` հասնելով 72-ի: Միևնույն ժամանակ, հաքերները անցյալ տարվա ութ ամիսներին 20 թիրախային հաջող հարձակումներ են իրականացրել ռուսական բանկերի վրա, ինչի հետևանքով վարկային կազմակերպությունները կորցրել են 76,5 մլն ռուբլի, որը 14 անգամ պակաս է 2017 թվի ցուցանիշից:

Մայիսին Կուզնեցովը հայտարարել էր, որ 2018 թ. կիբեռհանցագործների՝ ռուսական տնտեսությանը հասցրած վնասը կկազմի շուրջ 1.1 տրիլիոն ռուբլի, սակայն այն աճել է: Ամռան սկզբին նա նշել է, որ 2018 թ. Ռուսաստանի բանկային հատվածում կիբեռհարձակումների թիվը 2017-ի համեմատ աճել է մոտ 1.5-1.8 անգամ:

Անվտանգություն Cyberious կիբեռնորություններ

Կիբեռհարձակումների վնասը 2022-ին

Cyberious | ԿիբեռAcademy 2022 թվականին համաշխարհային տնտեսության համար կիբեռհարձակումների վնասը կարող է հասնել 8-10 տրիլիոն դոլարի Հաքերների գործունեության հետևանքով համաշխարհային ...
Կարդալ
Անվտանգություն Cyberious կիբեռակադեմիաԱնվտանգություն Cyberious կիբեռակադեմիա

Ինչո՞ւ են «կոտրում» համակարգիչը և ում է պետք ձեր տվյալները

Cyberious | ԿիբեռAcademy Ինչո՞ւ են «կոտրում» համակարգիչը և ում է պետք ձեր տվյալները Ինչու պետք է որևէ մեկը ցանկանա «կոտրել» ...
Կարդալ
Անվտանգություն Cyberious կիբեռակադեմիա

Ինչո՞ւ են կարևոր անվտանգության ապահովման համակարգերը

Cyberious | ԿիբեռAcademy Ի՞նչ է տեղեկատվական անվտանգությունը և ինչո՞ւ են կարևոր անվտանգության ապահովման համակարգերը Ի՞նչ է տեղեկատվական անվտանգությունը։ Սովորաբար ...
Կարդալ
Սպամ Cyberious կիբեռակադեմիա

Ի՞նչ է սպամը

Cyberious | ԿիբեռAcademyԻ՞նչ է սպամը What is Spam? Spam-ին ծանոթ է ցանկացած վեբ օգտատեր։ Ընդհանուր առմամբ, սպամը գովազդային նամակների զանգվածային ...
Կարդալ