Ի՞նչ է սպամը

What is Spam?

Spam-ին ծանոթ է ցանկացած վեբ օգտատեր։ Ընդհանուր առմամբ, սպամը գովազդային նամակների զանգվածային առաքումն է այն օգտատերերին, որոնք իրենց համաձայնությունը չեն տվել: Այժմ սպամի տարատեսակ ձևեր կան՝ SMS-սպամ, սոցիալական ցանցերի սպամ և այլն: Բայց եկեք սկսենք բառի ծագումից։

Տերմինը

Spam բառը, ավելի ճիշտ՝ «սպամ»-ի անգլերեն տարբերակը բավական զվարճալի ծագում ունի: Սկզբում SPAM-ը ամերիկյան ընկերության ապրանքանիշ էր։ 1936 թ. այս ապրանքանիշի տակ սկսեցին պահածոյացված միս արտադրել, որը Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ այնքան շատ էր արտադրվել, որ շտապ անհրաժեշտ էր գովազդային արշավ սկսել, և մինչև օգտագործման ժամկետի ավարտը իրացնել պահածոները: Ապրանքը գովազդում էին ամենուր, գովազդը հեռարձակվում էր նաև ռադիոյով:

2017 թ. փոստի տրաֆիկի սպամի մասնաբաժինը կեսից փոքր-ինչ ավելի է՝ 56.63%. ընդ որում՝ սպամի առավելագույն քանակը (ավելի քան 13%) եկել է ԱՄՆ-ից:

Սպամ հաղորդագրությունները կարելի է բաժանել երկու՝ անվտանգ և վտանգավոր խմբերի: Առաջինները տհաճ են, բայց դրանց առավելագույն վնասը ժամանակի կորուստն ու փչացած տրամադրությունն են, իսկ երկրորդը կարող է վնասել համակարգիչը, նաև ֆինանսական կորուստներ պատճառել:

Սպամի տեսակներ

1. Զանգվածային նամակագրությունը սպամի ամենատարածված տեսակն է: Սպամերները փոստային հասցեների տվյալների բազաներ են գնում, ապա առևտրային առաջարկներով նամակներ ուղարկում (որոնք հաճախ պարունակում են վիրուսներ, ֆիշինգ և այլն):


2. Հաղորդագրություններ սոցցանցերում և մեսենջերներում: Նախկինում դրանք նույն գովազդային հաղորդագրություններն էին, ինչ որ էլփոստերում, բայց հիմա տարածված ծրագիր կա, որով օգտահաշիվը կոտրվում է, ապա օգտատիրոջ անունից հաղորդագրություններ են ուղարկվում՝ որոշակի գումար փոխանցելու խնդրանքով:


3. Սպամը ֆորումներում: Սպամերները ակտիվ են նաև ֆորումներում. քննարկումներում հաղորդագրություններ են գրում, անձնական հաղորդագրություններ ուղարկում օգտատերերին։ Երբեմն այն օգտագործվում է կայքի հղումների քանակը ավելացնելու համար։


4. Սպամ կայքերում և մեկնաբանություններում: Սպամի տեսակ է, որը կայքերի սեփականատերերը ամենաշատն են ատում: Նպատակը նույնն է` կա՛մ գովազդել իրենց արտադրանքն ու ծառայությունները, կա՛մ բարձրացնել թեմատիկ ցուցչի ինդեքսը (TCI):


5. Սպամ կատալոգներում և տեղեկատու վահանակների վրա: Կատալոգներն օգտագործվում են կայքերի խթանման համար (թեև այժմ քիչ են), իսկ տեղեկատու վահանակները` խարդախության գովազդների համար:

6. Սպամ SMS-ով: Ինչպես և զանգվածային նամակագրության դեպքում, սպամերները բջջային օպերատորների օգտատերերի տվյալների բազաներ են գնում, և գովազդային կամ խարդախ բնույթի սպամ հաղորդագրություններ ուղարկում:

Անվտանգ սպամ

1. Օրինական ապրանքների կամ ծառայությունների գովազդ: Սրանք սովորական գովազդային նամակներ են՝ տարբերությամբ, որ օգտատերերը դրանք ստանալու թույլտվություն չեն տվել։


2. Օրենքով արգելված ապրանքների կամ ծառայությունների գովազդ: Եթե ​​օրենքն արգելում է գովազդել ապրանքը կամ ծառայությունը, ապա սպամերները սկսում են ակտիվորեն օգտագործել փոստարկղերը. կորցնելու բան չունեն:


3. Վարկաբեկող նամակներ: Կարող են կապված լինել քաղաքականության հետ. դրանք ուղարկվում են մրցակիցներին վարկաբեկելու նպատակով, կամ իբրև թե կարող են ուղարկված լինել մրցակիցների անունից` նրանց վարքը արատավորող լուրեր տարածելու նպատակով։


4. «Երջանկության նամակներ»: Հաղորդագրություններ (նաև մեսենջերներում) տեքստը այլ օգտատերերի ուղարկելու խնդրանքով, որպեսզի ինչ-որ լավ բան տեղի ունենա կամ որևէ վատ բան տեղի չունենա: Երբեմն այս նամակները սպամերներն օգտագործում են հասցեների տվյալների բազա հավաքելու համար:

cyberious ֆիշինգ

Վտանգավոր սպամ

  1. Ֆիշինգ. Խարդախները բանկի, ծառայության կամ ռեսուրսի ստանդարտ նամակի նման հաղորդագրություն են ուղարկում: Այն դեպի կեղծ կայք հղում է պարունակում, որն օրիգինալ կայքի տեսքն ունի (կամ շատ նման է)։ Հաճախ օգտագործվում են նմանատիպ տիրույթներ՝ դոմեններ, sberbank.ru- ի փոխարեն՝ sberbank.su, mail.ru-ի փոխարեն՝ maiil.ru և այլն: Խաբեբաների կայքում օգտատերերին խնդրում են մուտքագրել անձնական տվյալները: Որպեսզի օգտատերերին ստիպեն գրանցումն արագ ձևակերպել, որոշ «սարսափելի» տեղեկություններ կարող են հաղորդվել նամակում կամ էջում, օրինակ՝ դուք տուգանվել եք, ձեր անունով վարկ է ձևակերպվել, ձեր հաշիվը կարգելափակվի և այլն: Հենց որ ​​օգտատերը հետևի հղմանը կամ անձնական տվյալները մուտքագրի կայքում, նրա տվյալները «կհոսեն» դեպի խաբեբաները: Բանկային տվյալների մուտքագրման դեպքում սա լուրջ ֆինանսական կորուստների կհանգեցնի:
  2. Նիգերիական նամակներ: Այս անունը ստացել է, քանի որ այն առաջինը տարածվել է Նիգերիայում: Նամակի էությունը հետևյալն է՝ օգտատիրոջը մեծ գումար են խոստանում (ժառանգություն, կատարված ծառայությունների համար և այլն), բայց մինչ այդ նա պետք է փոքր գումար վճարի: Բնականաբար գումարը ստանալով՝ դաշտից անհետանում են:
  3. Վնասակար ծրագրեր: Նամակը կամ հղումը կարող է վիրուս, որդ կամ տրոյան պարունակել: Տրոյանը վարակում է համակարգիչը, տվյալներ գողանում՝ հաքերներին հեռահար հասանելիություն տրամադրելով, կամ որևէ այլ հրաման են կատարում։ Ցանցային որդերը կարող են ակտիվորեն տարածվել (ինքնաուղարկվել օգտատիրոջ կոնտակտային հասցեներին) և շատ մարդկանց վնասել:


Մի խոսքով՝ սպամն ամենևին էլ անվնաս չէ, ուստի սպամի նմանվող ցանկացած հաղորդագրության պետք է լրջորեն և շատ զգուշությամբ վերաբերվել:

Թեմատիկ նյութեր

cyberious club Shodan

Համացանցի ամենասարսափելի որոնողական համակարգը

Cyberious | ԿիբեռAcademy Համացանցի ամենասարսափելի որոնողական համակարգը«Երբ մարդիկ Google-ով ինչ-որ բան են փնտրում ու չեն գտնում, կարծում են՝ ուրիշ ոչ ...
Կարդալ
Cyberious Social engineering

Սոցիալական ինժեներիա

Cyberious | ԿիբեռAcademy Սոցիալական ինժեներիա, կամ ինչպե՞ս են «կոտրում» մարդկանցՍոցիալական ինժեներիան մարդկանց հոգեբանության առանձնահատկությունների հիման վրա անհրաժեշտ տեղեկատվության ձեռքբերման մեթոդ ...
Կարդալ
կիբեռակադեմիա cyberious

DOS Հարձակում GoldenEye-ի միջոցով

Cyberious | ԿիբեռAcademy Ի՞նչպես կատարել DOS հարձակումGoldenEye ծրագրի միջոցով Ծրագրի մասին GoldenEye-ը սթրես թեստավորման գործիք է, որը DOS հարձակման միջոցով ...
Կարդալ

10 ծրագիր խոցելիության թեստավորման համար

Cyberious | ԿիբեռAcademy 10 ծրագիր խոցելիության թեստավորման համար Խոցելիության թեստավորման գործիքները համակարգչային ծրագրեր և սկրիպտեր են, որոնք կօգնեն ձեզ գտնել ...
Կարդալ
Ddos Cyberious

Ի՞նչ է DDoS-ը

Cyberious | ԿիբեռAcademyԻ՞նչ է DDoS-ըDoS-ի և DDoS-ի տարբերությունը Սկսենք DoS-ից «Ծառայության մերժում» (DoS) տեսակի հարձակումը՝ համակարգը, օրինակ` վեբ կայքը կամ հավելվածը ...
Կարդալ
Cyberious կիբեռակադեմիա

Թոփ 5 թեստավորման օպերացիոն համակարգերը և ոչ միայն

Cyberious | ԿիբեռAcademy Թոփ 5 թեստավորման օպերացիոն համակարգերը և ոչ միայն Այս հոդվածում մենք կխոսենք լավագույն 6 խոցելիության թեստավորման համար ...
Կարդալ
Հաքերներ Cyberious

Հաքերներ | մաս 1

Cyberious | ԿիբեռAcademy Հաքերներ | մաս 1 Ովքե՞ր են հաքերները Մի փոքր պատմությունից. Ժամանակակից աշխարհում մենք հաճախ ենք լսում, որ ...
Կարդալ
Սպամ Cyberious կիբեռակադեմիա

Ի՞նչ է սպամը

Cyberious | ԿիբեռAcademyԻ՞նչ է սպամը What is Spam? Spam-ին ծանոթ է ցանկացած վեբ օգտատեր։ Ընդհանուր առմամբ, սպամը գովազդային նամակների զանգվածային ...
Կարդալ
Անվտանգություն Cyberious կիբեռակադեմիա

Ինչո՞ւ են կարևոր անվտանգության ապահովման համակարգերը

Cyberious | ԿիբեռAcademy Ի՞նչ է տեղեկատվական անվտանգությունը և ինչո՞ւ են կարևոր անվտանգության ապահովման համակարգերը Ի՞նչ է տեղեկատվական անվտանգությունը։ Սովորաբար դրա ...
Կարդալ
Անվտանգություն Cyberious կիբեռակադեմիաԱնվտանգություն Cyberious կիբեռակադեմիա

Ինչո՞ւ են «կոտրում» համակարգիչը և ում է պետք ձեր տվյալները

Cyberious | ԿիբեռAcademy Ինչո՞ւ են «կոտրում» համակարգիչը և ում է պետք ձեր տվյալները Ինչու պետք է որևէ մեկը ցանկանա «կոտրել» ...
Կարդալ