Cyberious | ԿիբեռAcademy

Ինչո՞ւ են «կոտրում» համակարգիչը և ում է պետք ձեր տվյալները

Ինչու պետք է որևէ մեկը ցանկանա «կոտրել» ձեր համակարգի՞չը։ Անգամ եթե դուք ամենասովորական օգտատեր եք, և ձեր համակարգչում ոչ մի արժեքավոր կամ գաղտնի տեղեկություն չկա, չարժե ապրել երազներով, թե ձեր համակարգիչը (կոտրելու մտադրությամբ) ոչ ոքի հետաքրքիր չէ։ 

Հաքերների և վնասաբեր ծրագրեր տարածող մարդկանց կարծիքով՝ ձեր համակարգիչը, միևնույն է, ինչ-որ արժեք ներկայացնում է։ Ժամանակները, երբ վիրուսները գրում էին զուտ հետաքրքրասիրությունը բավարարելու համար, վաղուց անցել են, և հիմա հաքերական ամբողջ գործիքակազմը օգտագործվում է զուտ շահադիտական նպատակներով։ Ի տարբերություն անցյալի վիրուսների, որոնք կարող էին ֆորմատավորել կոշտ սկավառակը կամ համակարգչի ոչինչ չկասկածող տիրոջն անսպասելի էֆեկտներով ուրախացնել, այսօրվա վնասաբեր ծրագրերի գործունեությունը առավելագույնս քողարկված է, որպեսզի դրանք կարողանան գաղտնի իրականացնել իրենց մեջ ներդրված ֆունկցիաները։


Նման ֆունկցիաներից կարող են լինել՝

1) էլեկտրոնային դրամապանակների, էլփոստերի, icq-ի, կայքերի, տարատեսակ ծառայությունների օգտահաշիվների և այլնի գաղտնաբառերի բացահայտումը։ Ցավոք, դեպքերը, երբ մի գեղեցիկ օր բացելով  webmoney դրամապանակը, օգտատերը հայտնաբերում է զրոներ, եզակի չեն, և այս դեպքում որոշել, թե ով և ուր է փոխանցել փողերը, գրեթե անհնար է։ Գողանալով էլփոստի գաղտնաբառը, վնասաբեր ծրագիրը ձեր անունից տրոյաններով կամ վիրուսներով լի նամակներ է ուղարկում փոստում առկա հասցեատերերին, և այլն։

2) Մեր ժամանակներում բավական շահութաբեր «բիզնես է» DdoS-հարձակումները, որոնք կարող են ուղարկվել անգամ էական խոցելիություն չունեցող  ցանկացած կայքի կամ սերվերի վրա։ Այդ հարձակումների հետևանքով սերվերը ծանրաբեռնվում է հարցումներով, որ գալիս են աշխարհի տարբեր շրջանների բազմաթիվ համակարգիչներից, և կայքը, որի վրա ուղղված էր հարձակումը, անջատվում է։ Տարբեր կայքերի DdoS-հարձակման  բազմաթիվ դեպքերը չէին լինի, եթե կազմակերպիչների տնօրինության տակ չլինեին սովորական, ոչինչ չկասկածող անթիվ օգտատերերի տրոյանով վարակված համակարգիչներ, որոնք դրսի ազդանշանով սկսում են միաժամանակ հարցում ուղարկել թիրախային սերվերի վրա։

3) Զանգվածային գովազդի կազմակերպումը ևս, ցավոք, շահութաբեր բիզնես է, և այդ նպատակի համար  նույնպես սովորական օգտատերերի համակարգչային տեխնիկաները «վարակում» են տրոյաններով։  

4) Վերոնշյալ նպատակները առավել հաճախ հանդիպող դեպքեր են, բայց, ըստ էության, նպատակները կախված են նրանից, թե տրոյանի և  վիրուսների հեղինակների երևակայության թռիչքը նրանց ուր կտանի։ Տրոյանը, օրինակ, կարող է կոդավորել ձեր համակարգչում եղած մի քանի փաստաթղթեր, ապա գումար պահանջել դրանք վերականգնելու համար կամ ստիպել, որ ձեր մոդեմը զանգահարի վճարովի հառախոսահամարների և այլն։ Վերջին 2 տարում նկատվել են այսպես կոչված «Windows արգելափակողների» համաճարակ, երբ համակարգիչ թափանցած վիրուսը արգելափակում էր համակարգչի աշխատանքը և ստիպում վճարովի հաղորդագրություն ուղարկել համակարգչի աշխատանքը վերականգնելու համար։ 

cyberious club Shodan

Համացանցի ամենասարսափելի որոնողական համակարգը

Cyberious | ԿիբեռAcademy Համացանցի ամենասարսափելի որոնողական համակարգը«Երբ մարդիկ Google-ով ինչ-որ բան են փնտրում ու չեն գտնում, կարծում են՝ ուրիշ ոչ ...
Կարդալ
Cyberious Social engineering

Սոցիալական ինժեներիա

Cyberious | ԿիբեռAcademy Սոցիալական ինժեներիա, կամ ինչպե՞ս են «կոտրում» մարդկանցՍոցիալական ինժեներիան մարդկանց հոգեբանության առանձնահատկությունների հիման վրա անհրաժեշտ տեղեկատվության ձեռքբերման մեթոդ ...
Կարդալ
կիբեռակադեմիա cyberious

DOS Հարձակում GoldenEye-ի միջոցով

Cyberious | ԿիբեռAcademy Ի՞նչպես կատարել DOS հարձակումGoldenEye ծրագրի միջոցով Ծրագրի մասին GoldenEye-ը սթրես թեստավորման գործիք է, որը DOS հարձակման միջոցով ...
Կարդալ

10 ծրագիր խոցելիության թեստավորման համար

Cyberious | ԿիբեռAcademy 10 ծրագիր խոցելիության թեստավորման համար Խոցելիության թեստավորման գործիքները համակարգչային ծրագրեր և սկրիպտեր են, որոնք կօգնեն ձեզ գտնել ...
Կարդալ
Ddos Cyberious

Ի՞նչ է DDoS-ը

Cyberious | ԿիբեռAcademyԻ՞նչ է DDoS-ըDoS-ի և DDoS-ի տարբերությունը Սկսենք DoS-ից «Ծառայության մերժում» (DoS) տեսակի հարձակումը՝ համակարգը, օրինակ` վեբ կայքը կամ հավելվածը ...
Կարդալ
Cyberious կիբեռակադեմիա

Թոփ 5 թեստավորման օպերացիոն համակարգերը և ոչ միայն

Cyberious | ԿիբեռAcademy Թոփ 5 թեստավորման օպերացիոն համակարգերը և ոչ միայն Այս հոդվածում մենք կխոսենք լավագույն 6 խոցելիության թեստավորման համար ...
Կարդալ
Հաքերներ Cyberious

Հաքերներ | մաս 1

Cyberious | ԿիբեռAcademy Հաքերներ | մաս 1 Ովքե՞ր են հաքերները Մի փոքր պատմությունից. Ժամանակակից աշխարհում մենք հաճախ ենք լսում, որ ...
Կարդալ
Սպամ Cyberious կիբեռակադեմիա

Ի՞նչ է սպամը

Cyberious | ԿիբեռAcademyԻ՞նչ է սպամը What is Spam? Spam-ին ծանոթ է ցանկացած վեբ օգտատեր։ Ընդհանուր առմամբ, սպամը գովազդային նամակների զանգվածային ...
Կարդալ
Անվտանգություն Cyberious կիբեռակադեմիա

Ինչո՞ւ են կարևոր անվտանգության ապահովման համակարգերը

Cyberious | ԿիբեռAcademy Ի՞նչ է տեղեկատվական անվտանգությունը և ինչո՞ւ են կարևոր անվտանգության ապահովման համակարգերը Ի՞նչ է տեղեկատվական անվտանգությունը։ Սովորաբար դրա ...
Կարդալ
Անվտանգություն Cyberious կիբեռակադեմիաԱնվտանգություն Cyberious կիբեռակադեմիա

Ինչո՞ւ են «կոտրում» համակարգիչը և ում է պետք ձեր տվյալները

Cyberious | ԿիբեռAcademy Ինչո՞ւ են «կոտրում» համակարգիչը և ում է պետք ձեր տվյալները Ինչու պետք է որևէ մեկը ցանկանա «կոտրել» ...
Կարդալ