Թոփ 5 թեստավորման օպերացիոն համակարգերը և ոչ միայն

Այս հոդվածում մենք կխոսենք լավագույն 6 խոցելիության թեստավորման համար ծրագրավորված օպերացիոն համակարգերի մասին, որոնք զգալիորեն կբարձրացնեն ձեր թեստավորման արդյունավետությունն ու հարմարավետությունը:


ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ:

Բոլոր հրապարակված նյութերը կրում են ուսուցողական բնույթ: 

Կիբեռհանցագործությունը պատժվում է ՀՀ օրենքով:

Տես ՝ ՀՀ Քրեական օրենսգրքի 251-257, 181, 144, 137, 140, 166, 182 հոդվածները:


Kali Linux

Հիմնված է Debian-ի վրա: Իր մեջ պարունակում է բազում ծրագրեր տարբեր ոլորտների խոցելիության թեստավորման համար, ինչպես նաև մի խումբ այլ տարատեսակ գործիքներ:

Դիստրիբուտիվը ծրագրավորվել է Offensive Security-ի կողմից: Այն հետևում է Rolling Release մոդելին, ինչը հնարավորություն է ընձեռում միշտ ունենալ ծրագրերի ամենաթարմ տարբերակները:

Օպերացիոն համակարգի տեղադրման ընթացքին կարող եք ծանոթանալ այստեղ

Cyberious Kali

Parrot Security OS

Նույնպես հիմնաված է Debian-ի վրա: Այս օպերացիոն համակարգը իր մեջ պարունակում է գրեթե բոլոր թեստավորման համար անհրաժեշտ գործիքները: Parrot Security OS-ը հիանալի լուծում է ինչպես պրոֆեսիոնալների, այնպես էլ սկսնակների համար:

Գերազանց հարմարեցված է անվտանգության թեստավորման և անանուն համացանցից օտվելու համար: 

https://www.parrot.sh

Cyberious Parrot os

BlackArch Linux

Arch Linux-ի վրա հիմնված խոցելիության թեստավորման դիստրիբուտիվ է: Ունի իր սեփական ծրագրերի բազան: Ծրագրային բազան տրամադրում է ավելի քան 2000 գործիք, որոնք կարող են տեղադրվել անհատապես կամ միանգամից: Եթե դու Arch Linux-ի օգտատեր եք, ապա կարող եք օգտագործել BlackArch-ի հնարավորություննրը ձեր իսկ օպերացիոն համակարգի վրա, առանց նորը տեղադրելու:

https://blackarch.org/

Network Security Toolkit

Հիմնաված է Fedora Linux- ի վրա: Նախատեսված ցանցերի անվտանգության վերլուծությունների համար: Այս օպերացիոն համակարգը  առաջարկում է բազմաթիվ ծրագրեր ցանցերի հետ աշխատելու համար, որոնցից շատերը insecure.org-ի կողմից ներառված են լավագույն անվտանգության գործիքների ցուցակում:

https://www.networksecuritytoolkit.org

Cyberious NST

Արդարության համար հարկ է նշել Commando VM Framework-ը և PentestBox-ը, որոնք հնարավորություն են տալիս քիչ թե շատ օգտագործել վերոնշյալ համակարգերի հնարավորությունները Windows օպերացիոն համակարգում:

Commando VM Framework

Commando VM Framework: Ծրագրավորված է Windows 10 օպերացիոն համակարգի հիման վրա: Օգտագործում է Boxstarter,, Chocolatey, և MyGet փաթեթների մենեջերները: Տրամադրում է թեստավորման համար անհրաժեշտ ավելի քան 140 գործիքներ:

https://github.com/fireeye/commando-vm/

Cyberious Commando

PentestBox

PentestBox-ը օպերացիոն համակարգ չէ: Ծրագիրը Windows օպերացիոն համակարգի համար նախատեսված բաց կոդով, նախապես կարգավորված միջավայր է, որը պարունակում է մի շարք  անհրաժեշտ ծրագրեր թեստավորման համար: Այն Windows-ի օգտատերերին հնարավորություն է ընձեռում խուսափել թեստավորման համար վիրտուալ մեքենաներ կամ  dual boot օպերացիոն համակարգեր օգտագործելուց:

https://pentestbox.org/

cyberious Pentestbox

Կարդացեք նաև..

Անվտանգություն Cyberious կիբեռնորություններ

Կիբեռհարձակումների վնասը 2022-ին

Cyberious | ԿիբեռAcademy 2022 թվականին համաշխարհային տնտեսության համար կիբեռհարձակումների վնասը կարող է հասնել 8-10 տրիլիոն դոլարի Հաքերների գործունեության հետևանքով համաշխարհային ...
Կարդալ
Անվտանգություն Cyberious կիբեռակադեմիաԱնվտանգություն Cyberious կիբեռակադեմիա

Ինչո՞ւ են «կոտրում» համակարգիչը և ում է պետք ձեր տվյալները

Cyberious | ԿիբեռAcademy Ինչո՞ւ են «կոտրում» համակարգիչը և ում է պետք ձեր տվյալները Ինչու պետք է որևէ մեկը ցանկանա «կոտրել» ...
Կարդալ
Անվտանգություն Cyberious կիբեռակադեմիա

Ինչո՞ւ են կարևոր անվտանգության ապահովման համակարգերը

Cyberious | ԿիբեռAcademy Ի՞նչ է տեղեկատվական անվտանգությունը և ինչո՞ւ են կարևոր անվտանգության ապահովման համակարգերը Ի՞նչ է տեղեկատվական անվտանգությունը։ Սովորաբար ...
Կարդալ
Սպամ Cyberious կիբեռակադեմիա

Ի՞նչ է սպամը

Cyberious | ԿիբեռAcademyԻ՞նչ է սպամը What is Spam? Spam-ին ծանոթ է ցանկացած վեբ օգտատեր։ Ընդհանուր առմամբ, սպամը գովազդային նամակների զանգվածային ...
Կարդալ