Cyberious | ԿիբեռAcademy

Ի՞նչ է տեղեկատվական անվտանգությունը և ինչո՞ւ են կարևոր անվտանգության ապահովման համակարգերը

Ի՞նչ է տեղեկատվական անվտանգությունը։

Սովորաբար դրա տակ հասկանում են տեղեկատվության և ամբողջ ընկերության պաշտպանվածությունը  դիտավորյալ կամ պատահական գործողություններից, որոնք վնաս կհասցնեն սեփականատերերին կամ օգտագործողներին: Տեղեկատվական անվտանգության ապահովման առաջնային ուղղվածությունը պետք է լինի ռիսկերի կանխարգելումը, ոչ թե դրանց հետևանքների վերացումը: Տեղեկատվական անվտանգության համակարգի ստեղծման ճիշտ  մոտեցումն է տեղեկատվության գաղտնիությունը, ամբողջականությունը և մատչելիությունը ապահովող նախազգուշական միջոցառումների իրականացումը:

Տեղեկատվության արտահոսքը

Տեղեկատվության ցանկացած արտահոսք կարող է ընկերության համար լուրջ խնդիրներ առաջացնել` զգալի ֆինանսական կորուստներից մինչև ամբողջական լուծարում: Իհարկե, արտահոսքի խնդիրը նոր չի հայտնաբերվել. արդյունաբերական լրտեսությունը և որակյալ մասնագետներին գայթակղելը գոյություն ունեին համակարգչային դարաշրջանից շատ առաջ: Սակայն համակարգչի և ինտերնետի առաջացման հետ ստեղծվեցին ապօրինի կերպով տեղեկություններ ստանալու նոր մեթոդներ:

Եթե ​​նախկինում դրա համար պետք էր հիմնարկից հանել փաստաթղթերի ամբողջական տրցակներ, այժմ շատ կարևոր տեղեկատվության հսկայական քանակություն հեշտությամբ կարելի է գրանցել USB կրիչի վրա կամ ցանցով ուղարկել՝ օգտագործելով Trojan, keylogger կամ այլ տարատեսակ ծրագրեր, կամ պարզապես արժեքավոր տեղեկությունը ոչնչացնել՝ վիրուսային դիվերսիա կազմակերպելով։ Առավել հաճախ ընկերություններից «արտահոսում են» ֆինանսական փաստաթղթերը, տեխնոլոգիական և նախագծային մշակումները, այլ կազմակերպությունների ցանց մուտք գործելու համար մուտքերն ու գաղտնաբառերը։

Աշխատակիցների անվտանգությունը

Աշխատակիցների անձնական տեղեկությունների արտահոսքը նույնպես կարող է լուրջ վնասի առաջ կանգնեցնել: Սա հատկապես վերաբերում է արևմտյան երկրներին, որտեղ նման արտահոսքի պատճառով դատական ​​գործընթացները հաճախ հսկայական տուգանքների են հանգեցնում, և ընկերությունները լուրջ վնասներ են կրում: Օրինակ՝ 2017 թ. հուլիսին ԱՄՆ-ի Equifax վարկային պատմության բյուրոյում  անձնական ​​տվյալների հսկայական արտահոսք է գրանցվել: Չարագործների ձեռքն է ընկել ավելի քան 143 միլիոն սպառողի անձնական տվյալներ, 209,000 վարկային քարտերի համարներ: Արդյունքում 2017 թվականի սեպտեմբերի 8-ի դրությամբ բյուրոյի բաժնետոմսերը նվազել են 13% -ով: Լինում է և այնպես, որ տեղի ունեցած արտահոսքն ընկերությանը վնասում է մի քանի ամիս կամ տարիներ անց՝ ընկնելով մրցակիցների կամ լրագրողների ձեռքը: Այդ իսկ պատճառով պաշտպանվածությունը պետք է լինի համապարփակ: Չի կարելի տեղեկատվությունը դասակարգել ըստ խիստ կարևորի և պակաս կարևորի: Ընկերության գործունեությանը վերաբերող և հրապարակման համար չնախատեսված ամեն ինչ պետք է մնա ընկերությունում և պաշտպանվի ցանկացած սպառնալիքներից:

cyberious club Shodan

Համացանցի ամենասարսափելի որոնողական համակարգը

Cyberious | ԿիբեռAcademy Համացանցի ամենասարսափելի որոնողական համակարգը«Երբ մարդիկ Google-ով ինչ-որ բան են փնտրում ու չեն գտնում, կարծում են՝ ուրիշ ոչ ...
Կարդալ
Cyberious Social engineering

Սոցիալական ինժեներիա

Cyberious | ԿիբեռAcademy Սոցիալական ինժեներիա, կամ ինչպե՞ս են «կոտրում» մարդկանցՍոցիալական ինժեներիան մարդկանց հոգեբանության առանձնահատկությունների հիման վրա անհրաժեշտ տեղեկատվության ձեռքբերման մեթոդ ...
Կարդալ
կիբեռակադեմիա cyberious

DOS Հարձակում GoldenEye-ի միջոցով

Cyberious | ԿիբեռAcademy Ի՞նչպես կատարել DOS հարձակումGoldenEye ծրագրի միջոցով Ծրագրի մասին GoldenEye-ը սթրես թեստավորման գործիք է, որը DOS հարձակման միջոցով ...
Կարդալ

10 ծրագիր խոցելիության թեստավորման համար

Cyberious | ԿիբեռAcademy 10 ծրագիր խոցելիության թեստավորման համար Խոցելիության թեստավորման գործիքները համակարգչային ծրագրեր և սկրիպտեր են, որոնք կօգնեն ձեզ գտնել ...
Կարդալ
Ddos Cyberious

Ի՞նչ է DDoS-ը

Cyberious | ԿիբեռAcademyԻ՞նչ է DDoS-ըDoS-ի և DDoS-ի տարբերությունը Սկսենք DoS-ից «Ծառայության մերժում» (DoS) տեսակի հարձակումը՝ համակարգը, օրինակ` վեբ կայքը կամ հավելվածը ...
Կարդալ
Cyberious կիբեռակադեմիա

Թոփ 5 թեստավորման օպերացիոն համակարգերը և ոչ միայն

Cyberious | ԿիբեռAcademy Թոփ 5 թեստավորման օպերացիոն համակարգերը և ոչ միայն Այս հոդվածում մենք կխոսենք լավագույն 6 խոցելիության թեստավորման համար ...
Կարդալ
Հաքերներ Cyberious

Հաքերներ | մաս 1

Cyberious | ԿիբեռAcademy Հաքերներ | մաս 1 Ովքե՞ր են հաքերները Մի փոքր պատմությունից. Ժամանակակից աշխարհում մենք հաճախ ենք լսում, որ ...
Կարդալ
Սպամ Cyberious կիբեռակադեմիա

Ի՞նչ է սպամը

Cyberious | ԿիբեռAcademyԻ՞նչ է սպամը What is Spam? Spam-ին ծանոթ է ցանկացած վեբ օգտատեր։ Ընդհանուր առմամբ, սպամը գովազդային նամակների զանգվածային ...
Կարդալ
Անվտանգություն Cyberious կիբեռակադեմիա

Ինչո՞ւ են կարևոր անվտանգության ապահովման համակարգերը

Cyberious | ԿիբեռAcademy Ի՞նչ է տեղեկատվական անվտանգությունը և ինչո՞ւ են կարևոր անվտանգության ապահովման համակարգերը Ի՞նչ է տեղեկատվական անվտանգությունը։ Սովորաբար դրա ...
Կարդալ
Անվտանգություն Cyberious կիբեռակադեմիաԱնվտանգություն Cyberious կիբեռակադեմիա

Ինչո՞ւ են «կոտրում» համակարգիչը և ում է պետք ձեր տվյալները

Cyberious | ԿիբեռAcademy Ինչո՞ւ են «կոտրում» համակարգիչը և ում է պետք ձեր տվյալները Ինչու պետք է որևէ մեկը ցանկանա «կոտրել» ...
Կարդալ